-
09.11.2020|
14:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Նա համոզմունք է հայտնել, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Բայդենին` բարօրության և առաջընթացի ճանապարհով ԱՄՆ-ը ու նրա ժողովրդին առաջնորդելու գործունեության մեջ:
-
09.11.2020|
10:08
Ջո Բայդենը ելույթ է ունեցել Դելավեր նահանգի մայրաքաղաք Ուիլմինգտոնում, որտեղից 1972-ին 30-ամյա Ջո Բայդենն ընտրվել է սենատոր: Առաջինը բեմ է բարձրացել ԱՄՆ-ի ապագա փոխնախագահ Կամալա Հարիսը՝ առաջին կինն ԱՄն պատմության մեջ այս պաշտոնում:
-
08.11.2020|
23:15
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում:
-
08.11.2020|
22:28
Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ հանրապետությունը սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին՝ն հայտնում է stopfake.kz կայքը։
-
08.11.2020|
22:23
Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն այսօր Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացնում և պահանջում են մինչև տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ը պաշտոնանկ անել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային:
-
08.11.2020|
22:22
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի ԱԳ և ՊՆ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին:
-
08.11.2020|
22:19
Ես չեմ կարող չհպարտանալ մեր ապագա նախագահ Ջո Բայդենով ու հաջորդ առաջին տիկին Ջիլ Բայդենով: Ես չեմ կարող չհպարտանալ Կամալա Հարիսին ու Դուդ Էմհոֆին շնորհավորանքներով՝ Կամալային հաջորդ փոխնախագահ ընտրելու նորարարական նախաձեռնության համար:
-
08.11.2020|
18:51
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը.
-
08.11.2020|
18:50
Politico թերթը հայտնել է հնարավոր հավակնորդների անունները, որ պաշտոններ կստանան ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի վարչակազմում: Բայդենի օրոք պաշտպանության նախարարի կամ ֆինանսների նախարարի պաշտոնը առաջին անգամ կարող է կին կամ աֆրոամերիկացի զբաղեցնել:
-
08.11.2020|
18:49
Թուրքական լրատվամիջոցները տեղեկությունների են տիրապետում, որոնց համաձայն՝ ԵՄ-ն ևս մեկ պատժամիջոց է պատրաստում Թուրքիայի դեմ։